Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ
20.10.2017 | 13:41

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպման ընթացքում, որը կայանալու է Սպիտակ տանը հոկտեմբերի 20-ին, քննարկվելու են հիմնականում ՄԱԿ-ի բարեփոխումները, գրում է USA TODAY լրատվամիջոցը։

ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ։ Սպասվում է նաև, որ կողմերը կքննարկեն Իրանի միջուկային պայմանագիրը, Մերձավորարևելյան իրավիճակի հեռանկարներն ու համաշխարհային ծայրահեղականության դեմ պայքարը։

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ